Հուլիսի 31-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, գերմանական "Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցում" ծրագրի հետ գործակցությամբ, սկսեց "ՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ" ծրագիրի իրականացումը Եղեգնաձոր քաղաքում:
Ծրագիրը 1-ամսյա դասընթաց է, որի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ձեռներեցությամբ զբաղվելու բոլոր հմտություններին, կկարողանան գնահատել շուկայի առաջարկն ու պահանջարկը, կկազմեն իրենց ապագա գործունեության (բիզնես) ծրագիրը:
Ծրագիրը ոչ միայն հնարավոորություն է տալիս ստանալ տեսական գիտելիքներ, այլև դասավանդողների կողմից մասնակիցներին կտրամադրվի անհատական խորհրդատվություն, իսկ ծրագրի ավարտին հաջող ներկայացված բիզնես ծրագրերը, համապատասխան հանձնաժողովի կողմից դրական գնահատվելու դեպքում, հնարավորություն կունենան ստանալու արտոնյալ վարկ` տվյալ գործը սկսելու նպատակով:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն