ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կայացավ ՙԿին առաջնորդ՚ ծրագրի յոթերորդ դասընթացը:

16/05/2009
Դասընթացի մասնակիցներին ողջունեց ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Դասընթացը կազմակերպված էր ՙԺողովրդավարության հիմունքներ՚ թեմայի շրջանակներում, որի թեման էր ՙԿանանց քաղաքական մասնակցությունը՚:
Օրվա դասը վարում էին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փոխտնօրեն Անուշ Բեգլոյանը և ՙԱզգային ժողովրդավարական միություն՚ կուսակցության բյուրոյի անդամ Անահիտ Աղոյանը: Բանախոսները մասնակիցներին ներկայացրեցին Հայաստանի պետական կառույցներում կանանց ներկայացվածության ներկայիս իրավիճակը, կանանց մասնակցության մեխանիզմները, մասնակիցների հետ կատարեցին կին թեկնածուների առաջընթացին նպաստող ճանապարհների վերլուծություն: Օրը հագեցած էր նաև խմբային աշխատանքներով:
Share |

Կարդացեք այս բաժնում