12.01.2011
Լիանա Մնացականյան
"Աղջիկների երկիր" շարժման շնորհիվ 13-18 տարեկան 77 աղջիկներ հունվարի 14-23-ը Ծաղկաձորում կմասնակցեն ձմեռային ճամբարի: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնած այս ծրագիրը նապատակ ունի իրազեկել աղջիկներին կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների, իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին:
77 մասնակիցները ընտրվել են 230 հայտատուներից: Հայաստանի յուրաքանչյուր մարզից ճամբար կմեկնի 7 աղջիկ: Տասն օրվա ընթացքում կկազմակերպվեն դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ առաջնորդության, անձնական հմտությունների զարգացման, թիմային աշխատանքի, կամավորության թեմաներով, հանդիպումներ կլինեն տարբեր ոլորտներում հաջողության հասած կանանց հետ:
Ծրագրին մասնակցել ցանկացողները նախապես լրացրել են հոգեբանական եւ ընդհանուր գիտելիքների մակարդակը ստուգող հարցաշար, որի հիման վրա էլ կատարվել է մասնակիցների ընտրությունը:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն