Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառ։ Տարոն Մարգարյանը, ծանոթացել է վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն, նաև գնումներ կատարել:
Երևանի քաղաքապետի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են հայաստանյան կին արտադրողներ, տեղական և միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ:
Տարոն Մարգարյանը ողջունել է նման միջոցառման կազմակերպումը: Տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում արվեստի և արհեստների խմբակների ստեղծմանը նպաստելուն: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը նշել է, որ այդ խմբակներում ձեռք բերելով հմտություններ` կանայք տնտեսապես ավելի կայուն կլինեն:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն