ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Տարոն Մարգարյանը գնումներ է կատարել ցուցահանդես-տոնավաճառից

29/12/2011
Առաջին լրատվական
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի»` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառ։
Քաղաքապետը շրջել է տոնավաճառում, ծանոթացել վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն, նաև գնումներ կատարել։
Երևանի քաղաքապետի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են հայաստանյան կին արտադրողներ, տեղական և միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ:
Միջոցառման նպատակը կանանց մշակութային և տնտեսական կյանքի ակտիվացմանը, մարզերում գործազրկության նվազեցմանը և հայկական ձեռաքործի, կիրառական և դեկորատիվ արհեստների զարգացմանն աջակցելն է:
Տ. Մարգարյանը ողջունել է նման միջոցառման կազմակերպումը և վստահություն հայտնել , որ այն հիրավի կարդարացնի իր նպատակը:
Տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում արվեստի և արհեստների խմբակների ստեղծմանը:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը նշել է, որ այդ խմբակներում ձեռք բերելով հմտություններ` կանայք տնտեսապես ավելի կայուն կլինեն:
Նախատոնական օրերին համահունչ՝ ցուցահանդես-տոնավաճառում ներկայացվել են նաև Ամանորի թեմատիկայով ապրանքատեսակներ:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում