Մարտի 8-ին ՕՔՍՖԱՄ (Մեծ Բրիտանիա) միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) աջակցությամբ անցկացվեց «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթը, որն ուղեկցվեց գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքույկի և տեսանյութի, մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող հայկական ավանդական ուտեստների գրքույկի ու ֆոտոցուցահանդեսի ներկայացմամբ:
«Միջոցառումը նպատակաուղղված է բացահայտելու գյուղատնտեսության, սննդի արտադրության, ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած ձեռներեց կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքների կայուն զարգացմանը»,- ասաց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Նրա խոսքերով` վերջին տարիներին որոշակի դրական տեղաշարժ է նկատվում, կինն արդեն տեսնում է իր հնարավորությունները ոչ միայն հասարակական կյանքում մասնակցության ունենալու, այլև ձեռներեցությամբ զբաղվելու առումով: Բացի այդ, ըստ նրա, հասարակությունը սկսել է ավելի ըմբռնումով մոտենալ այս ամենին:
Լ.Ասատրյանը նշեց, որ ինքը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե կանայք միայն պետք է զբաղվեն տնային գործերով, երեխաների դաստիարակությամբ: «Դա ճիշտ կարծիք չէ, քանի որ կանայք իրենց էությամբ շատ ավելի ճկուն են, շատ ավելի ըմբռնող են, փոփոխություններին շատ արագ կարողանում են արձագանքել, ուստի նրանք պետք է իրենց ռեսուրսներն օգտագործեն բոլոր ոլորտներում»,- ասաց նա:
Oxfam Armenia տնօրեն Մարգարիտա Հակոբյանի խոսքերով` միջոցառումը նպատակ ունի հերթական անգամ ընդգծել կնոջ դերը երկրի գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև պատշաճ ուշադրություն ապահովել կանանց նկատմամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը կարևորելով գյուղատնտեսության ոլորտում ընդգրկված բազմաթիվ կանանց դերը, նրանց հսկայական վաստակն ու ներդրումը սննդի, գյուղմթերքների արտադրության մեջ, նշեց, որ միջոցառումը նաև գրավական է նրանց աշխատանքներն ըստ արժանավույն գնահատելու համար: Ռ. Մակարյանը համոզմունք հայտնեց, որ օրվա նախաձեռնությունը նույնպես նպաստավոր գործոն կլինի, ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ գյուղատնտեսության հետագա զարգացման համար:
Փոխնախարարը հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է օգնել հանրապետությունում գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող կին ձեռներեցներին, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրանքն արտահանել արտերկիր:
Նշենք, որ մրցույթի հաղթողները՝ հանրապետության տարբեր մարզերի կանայք են, ովքեր պարգևատրվեցին հուշանվերներով, գրքերով, սկավառակներով: Բացի այդ, մի շարք կանայք արժանացան խրախուսական մրցանակների:
Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մրցույթին մասնակցած ՀՀ բոլոր մարզերի կանանց արտադրած գյուղմթերքի ցուցահանդես վաճառք անցկացվեց:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն