2013թ. հունիսի 9-30-ն ընկած ժամանակահատվածում «Նպաստում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից Վայոց Ձորի մարզի տասը` Ելփին, Չիվա, Խաչիկ, Արենի, Գետափ, Ագարակաձոր, Արփի, Արտաբույնք, Հորբատեղ, Մարտիրոս համայնքներում կազմակերպվեցին տիկնիկային ինտերակտիվ ներկայացումներ:
Տիկնիկային ինտերակտիվ ներկայացումները նախատեսված էին դպրոցական կրտսեր և միջին տարիքի երեխաների համար և նպատակ ունեին հայտնի ու սիրված հեքիաթային հերոսների օգնությամբ առավել մատչելի, պատկերավոր ձևով անդրադառնալ աղետների թեմային, դրանց կանխարգելման հնարավոր ուղիներին և աղետների նկատմամբ դիմակայունությանը:
«Նպաստում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է 2012թ. հունիսից ի վեր` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից` Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական հարցերով գլխավոր վարչության և ՕՔՍՖԱՄ-ի ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է` բարձրացնել տեղական համայնքների ու կառույցների կարողությունը և նվազեցնել խոցելիությունը բնական աղետներից` աջակցելով այն ռազմավարություններին, որոնք կնպաստեն նրանց պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, աղետներին արձագանքմանը և ռիսկերի նվազեցմանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն