2013թ. սեպտեմբերի 4-ին
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակում տեղի ունեցավ
ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների հերթական հանդիպումը, որի շրջանակներում մասնակիցներն անդրադարձան իրենց նոր նախաձեռնություններին, անցած ամիսների ընթացքում ունեցած նորություններին, փոփոխություններին և հաջողություններին, ինչպես նաև քննարկում ծավալվեց ՀՀ Կին ձեռներեցների ցանցի առաջիկա գործողությունների և միջոցառումների շուրջ: