ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Մոնիթորինգային այցելություններ Երևանում, Տավուշի և Շիրակի մարզերում

05/09/2013
linklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

2013թ. հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից տեղի ունեցան մոնիթորինգային այցելություններ «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություններ: Մշտադիտարկմանը մասնակցեցին նաև ծրագրի գլխավոր գործընկեր կազմակերպության` «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների հերսոնյան կենտրոնի ներկայացուցիչները:
Դեռևս 2013թ. մարտին ամփոփված դրամաշնորհային մրցույթում հաղթող էին ճանաչվել գնահատման հանձնաժողովի կողմից առավել բարձր միավորներ հավաքած 7 հասարակական կազմակերպություններ, որոնք 2013թ. ապրիլին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից ստացել էին դրամաշնորհներ` ՀՀ տարբեր թանգարաններում ծրագրեր իրականացնելու համար: Դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները հետևյալն են.
ԱՌԻԹ մշակութային ՀԿ. իրականացնում է «Շրջանակից դուրս. մաս 1. Թումանյանի թանգարան» ծրագիրը Հ. Թումանյանի թանգարանում:
«Երիտասարդական հայացք» ՀԿ. իրականացնում է «Կենդանի արվեստ» ծրագիրը Հ. Թումանյանի թանգարանում:
«Աբուլ» մշակութային ՀԿ. իրականացնում է «Երիտասարդներն ու հայ դասականները» ծրագիրը Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանում:
«Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ. իրականացնում է «Մշակութային արժեքների պահպանման նոր հնարավորություններ Նոյեմբերյանի տարածաշրջանում» ծրագիրը Կողբի պատմության և Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցին կից թանգարաններում:
«Երիտասարդ Տավուշ» երիտասարդական ՀԿ. իրականացնում է ««ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-նոր ճանապարհ թանգարաններին» ծրագիրը Կողբի պատմության, Խ. Թումանյանի անվան պատմության և կենցաղի, Դիլիջանի երկրագիտական և Իջևանի երկրագիտական թանգարաններում:
Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամ. իրականացնում է «Հին Շամշադինի նոր դեմքը» ծրագիրը Խ. Թումանյանի անվան պատմության և կենցաղի թանգարանում:
««Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն» ՀԿ. իրականացնում է «Դեպի թանգարան» ծրագիրը «Մհեր Մկրտչյան» թանգարանում:

Ծրագրերն իրականացվում են ՀԵԿԱ-ի աջակցությամբ, «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում:

«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի շրջանակներում, Հայաստանում` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Հարավային Ուկրաինայում (Հերսոն, Նիկոլաև, Օդեսա և Ղրիմ)` «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների հերսոնյան կենտրոնի և «CCC ստեղծագործական կենտրոն» բարեգործական հիմնադրամի և Վրաստանում` «Դրոնի» ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի հիմնական նպատակներն են` ավանդական մշակութային ժառանգության հիման վրա խրախուսել և տարածել մշակութային և ստեղծարար նորարար լավագույն օրինակները, ինչպես նաև թանգարանների հետ համագործակցության գործընթացում ընդգրկել հասարակական կազմակերպություններին, ստեղծագործ միավորումներին և անհատ հեղինակներին` թանգարաններին նոր կյանք հաղորդելու, նոր այցելուներ ապահովելու և հանրության համար ավելի բաց ու գրավիչ դարձնելու համար:
Share |

Կարդացեք այս բաժնում