2013թ. օգոստոսի 13-22-ը Ուկրաինայի Թեոդոսիա քաղաքում անցկացվեց «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում 5-րդ ստեղծագործական աշխատաժողովը, որին մասնակցում էին ստեղծագործ երիտասարդներ Հայաստանից, Ուկրաինայից և Վրաստանից: Աշխատաժողովի արդյունքները հանրությանը ներկայացվեցին օգոստոսի 22-ին, Թեոդոսիայի հնագիտության թանգարանում տեղի ունեցած եզրափակիչ ցուցահանդեսի շրջանակներում:
«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի շրջանակներում, Հայաստանում` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Հարավային Ուկրաինայում (Հերսոն, Նիկոլաև, Օդեսա և Ղրիմ)` «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների հերսոնյան կենտրոնի և «CCC ստեղծագործական կենտրոն» բարեգործական հիմնադրամի և Վրաստանում` «Դրոնի» ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի հիմնական նպատակներն են` ավանդական մշակութային ժառանգության հիման վրա խրախուսել և տարածել մշակութային և ստեղծարար նորարար լավագույն օրինակները, ինչպես նաև թանգարանների հետ համագործակցության գործընթացում ընդգրկել հասարակական կազմակերպություններին, ստեղծագործ միավորումներին և անհատ հեղինակներին` թանգարաններին նոր կյանք հաղորդելու, նոր այցելուներ ապահովելու և հանրության համար ավելի բաց ու գրավիչ դարձնելու համար:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն