2013թ. սեպտեմբերի 25-ին, Երևանում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական Դաշինքի (ԳԴ) միջև: Ի թիվս Գյուղատնտեսական Դաշինքի այլ անդամ-կազմակերպությունների` հուշագիրը ստորագրեց նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:
Փոխըմբռնման հուշագրի նպատակն է` ապահովել համագործակցության շրջանակ և օժանդակել կողմերի միջև գործակցության սերտացմանը, որը կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը:
Հուշագրի ստորագրմամբ կողմերը պարտավորվեցին պարբերաբար միմյանց տեղեկացնել և խորհրդակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, սահմանված պարբերականությամբ անցկացնել հանդիպումներ` քննարկելու համատեղ իրականացվող գործունեությունների կատարման ընթացքը և ծրագրավորելու հետագա գործողությունները, ինչպես նաև միմյանց հրավիրել և ուղարկել ներկայացուցիչներ այն հանդիպումներին ու համաժողովներին, որոնք կողմերը կկարևորեն:
Գյուղատնտեսական Դաշինքը ստեղծվել է 2011թ. և ընդգրկում է 15 տեղական, ազգային և միջազգային կազմակերպություններ, որոնք միավորել են իրենց ջանքերն ու փորձը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Գյուղատնտեսական Դաշինքի անդամ է 2012 թվականից:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն