panorama.am
Արդեն երրորդ անգամ «ՕՔՍՖԱՄ-Մեծ Բրիտանիա» կազմակերպությունն ու Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան անցկացնում են «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագրի մրցանակաբաշխությունը. Սիրահարների այգում արևային հրաշալի եղանակի ներքո, առատ-գունեղ զարդարված տաղավարներն էին` ներկայացված էին և բարիքները, որոնք արտադրում են կին-հերոսները, և վերջիններս:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել իրենց համայնքի կամ համայնքների կայուն զարգացմանը:
Panorama.am-ի հետ զրույցում «ՕՔՍՖԱՄ»-ի ներկայացուցիչ, Տնտեսական արդարություն ծրագրի պատասխանատու Ռիտա Գասպարյանը նշեց, որ կոնկրետ երկու մարզերում` Տավուշում և Վայոց ձորում, որտեղ շատ հաջողությունների են հասել, ծրագիրը շարունակական են լինելու: Բայց իրենք մեծ հույս ունեն, որ նոր ֆինանսավորման աղբյուրների դեպքում ծրագրին զարկ կտրվի նաև մյուս մարզերում:
Նշենք, որ մինչ օրս գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս կոչմանն են արժանացել 20 կանայք ՀՀ բոլոր մարզերից, խրախուսական մրցանակի են արժանացել 6 գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներ, կոոպերատիվին կից գործող կանանց մեկ կոմիտե և գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող 16 կանայք:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն