ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Երեխաների օր ՀԵԿԱ-ի գրասենյակում

09/01/2014
 
2014թ. հունվարի 9-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակը հյուրընկալեց փոքրիկ այցելուներին` ՀԵԿԱ-ի անձնակազմի երեխաներին, ովքեր օրվա ընթացքում ծանոթացան գրասենյակի գործունեությանը, առօրյա աշխատանքին, տարբեր խաղեր խաղացին:
Օրվա երկրորդ կեսին երեխաները հանդես եկան որպես կամավորներ` կատարեցին իրենց տրված փոքրիկ հանձնարարությունները, ինչպես նաև իրենց կարծիքը հայտնեցին գրասենյակի գործունեության վերաբերյալ: Բավական ակտիվ և արդյունավետ օրվա վերջում երեխաները ոգևորված էին, որ իրենց լուման են ներդրել ՀԵԿԱ-ի գործունեության մեջ:
Share |

Կարդացեք այս բաժնում