Մեկնարկել է Տեղական Տնտեսական Զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման գործընթացը Լոռու մարզի Ախթալա, Շամլուղ, Նեղոց, Այրում և Ճոճկան համայնքների համար: ՏՏԶ մոդելի մշակումն իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՀԵԿԱ-ի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
ՏՏԶ մոդելի մշակման գործընթացը հնարավորություն է տալիս համայնքների համար մշակել սոցիալ-տնտեսական զարգացման նոր մոտեցումներ: ՏՏԶ մոդելը փաստաթուղթ է, որը սահմանում է տվյալ համայնքի մրցակցային առավելությունները, սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններն ու հնարավորությունները:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՏՏԶ մոդելներ կմշակվեն նաև Ալավերդի, Թումանյան, Վանաձոր, Սպիտակ քաղաքների և նրանց հարակից համայնքների համար:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ/AYWA) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն