Ալավերդիում կայացավ Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) սրճարան աշխատաժողովը, որն անցկացվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ: Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) սրճարան աշխատաժողովը կլոր սեղան քննարկում է, որի նպատակն է` նպաստել համայնքների տնտեսական խնդիրների լուծմանը:
ՏՏԶ սրճարան աշխատաժողովին մասնակցում էին Ալավերդի, Հաղպատ, Օձուն, Աքորի, Արդվի, Հագվի, Ջիլիզա, Կաճաճկուտ, Ծաղկաշատ համայնքների ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին յուրաքանչյուր համայնքի մրցակցային առավելությունները, սահմանեցին համայնքներում առկա ամենակարևոր խնդիրները, ինչպես նաև քննարկեցին համայնքների տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները:
«Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ ՏՏԶ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և համախմբային զարգացման հեռանկարները: Այս միջոցառումը ծրագրի միայն մեկ բաղադրիչն է, որին հաջորդելու են ձեռներեցության դասընթացները կանանց համար: Տվյալ բաղադրիչով մենք հնարավորություն ենք տալիս ներգրավված համայնքների կանանց, հետևելով մշակված ՏՏԶ մոդելին, վերհանված հիմնախնդիրներին և առաջարկություններին, մասնակցել ձեռներեցության դասընթացներին, ձեռք բերել գիտելիքներ, թե ինչպես կարելի է ինչ-որ բիզնես գաղափար զարգացնել և կյանքի կոչել: Ձեռներեցության դասընթացների` լավագույն բիզնես ծրագրեր ներկայացրած մասնակիցները ՀԵԿԱ-ի կողմից կստանան ֆինանսական աջակցություն` դրամաշնորհի տեսքով»,- ասաց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը:
ՏՏԶ սրճարան աշխատաժողովի մասնակիցների թվում էր Լոռու մարզի Ջիլիզա համայնքի ղեկավար Մհեր Վարդանյանը, ով նշեց հետևյալը. «Շնորհակալ եմ ծրագիրն իրականացնողներին, որ հնարավորություն ընձեռեցին նաև մեր համայնքին մասնակցել այս միջոցառմանը և ծրագրին: Շատ լավատեսորեն եմ տրամադրված: Հուսամ, որ ապագայում կունենանք կատարված աշխատանքներ համայնքներում: ՀԵԿԱ-ի հետ նախկինում առնչվել եմ և շնորհակալ եմ, որ լավ աշխատանք են կատարում»:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն