Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից Ախթալայում հիմնվեց հերթական՝ կավագործության խմբակը, որի շրջանակներում ՀԵԿԱ-ի Ախթալայի գրասենյակում կայացավ կավագործության դասընթացի առաջին օրը:
Դասընթացն անցկացվում է ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքի ու հարակից համայնքների կանանց և աղջիկների համար: Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ կավագործության ոլորտում, ինչպես նաև կծանոթանան հայկական կավագործության գաղտնիքներին ու ավանդույթներին:
Դասընթացի առաջին օրվա ավարտին մասնակիցները շատ ոգևորված էին և գոհ կավից պատրաստած իրենց առաջին աշխատանքներից: «Սկզբում կարծում էի՝ ոչինչ չի ստացվի, սակայն օրվա ավարտին արդեն կարողացանք պատրաստել կենցաղում օգտագործվող պարզ պարագաներ՝ բաժակներ, փոքրիկ ծաղկամաններ ու մոխրամաններ: Անհամբերությամբ սպասում ենք հաջորդ պարապմունքին»,-ասաց մասնակիցներից մեկը՝ Ախթալայի Կանանց խորհրդի անդամ Գայանե Պարանյանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն