ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն մասնակցեց «Մշակութային վերածնունդ» փառատոնին

16/08/2014
Դիլիջանում տեղի ունեցավ «Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների փառատոնը, որին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ):
«Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների երկրորդ փառատոնին մասնակցում էին համաշխարհային շուկայում հայտնի գորգագործական կազմակերպություններ, անհատ գորգագործներ, ՀՀ տարբեր մարզերից ձեռագործ աշխատանքներ ներկայացնող անհատներ և կազմակերպություններ, սիրիահայեր:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից ներկայացվեցին «ՀայԿար» սոցիալական ձեռնարկության տարբեր արտադրանքներ, ՀԵԿԱ-ի նախաձեռնությամբ Լոռու մարզի տարբեր համայնքներում ստեղծված կարպետագործության և կավագործության խմբակների աշխատանքները:
Փառատոնի նպատակն էր` տեղի զբոսաշրջային գրավչություններից բացի մասնակիցներին և այցելուներին ծանոթացնել հայկական մշակութային ժառանգությանը:
Share |

Կարդացեք այս բաժնում