ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն ներկայացրեց «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագիրը

10/09/2014
 
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գրասենյակում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրեց «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ:
«Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագրի տևողությունը 12 ամիս է: Այն նախատեսում է վայրի մրգերի, հատապտուղների ու խոտաբույսերի հավաքչության և իրացման արդյունավետության բարձրացում ՀՀ Լոռու մարզի Ախթալայի տարածաշրջանի 4 համայնքներում՝ Ախթալայում, Շամլուղում, Ճոճկանում և Մեծ Այրումում` կանանց խմբային գործունեության և ընդհանուր պատասխանատվության խթանման, ինչպես նաև նրանց մասնագիտական կարողությունների զարգացման, նորարարությունների կիրառման ու խմբերի տեխնիկական վերազինման միջոցով:
Share |

Կարդացեք այս բաժնում