Կայացավ ՀԵԿԱ անդամների հերթական ընդհանուր հավաքը, որն ուղեկցվեց ՀԵԿԱ-ի «Բարեկամների ակումբի» շրջանակներում հերթական հանդիպումով: Հանդիպման հյուրն էր «Գրին բին» ("The Green Bean") սրճարանի համահիմնադիրներից Իրինա Ղափլանյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀԵԿԱ անդամներ, կամավորներ, ՀՀ Կին ձեռներեցների ցանցի ներկայացուցիչներ, հյուրեր:
Հանդիպման ընթացքում Իրինա Ղափլանյանը ներկայացրեց «Գրին բին» սրճարանի գործունեությունը, հիմնական նպատակներն ու առաջիկա ծրագրերը: «Գրին բին» սրճարանների ցանցը համագործակցում է ՄԱԿ-ի «Կանանց կարողությունների զարգացման» ծրագրի հետ, և նպատակներից մեկն է՝ զարգացնել տեղական շուկայի հետ կապերն ու հաճախորդներին առաջարկել բնական և օրգանական սնունդ:
ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանի համոզմամբ՝ հանդիպումը կարող է խթան հանդիսանալ ՀԵԿԱ-ի, մասնավորապես ՀՀ Կին ձեռներեցների ցանցի ու «Գրին բին» սրճարանների ցանցի միջև հետագա համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար: