2014թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակում մեկնարկեց ձեռներեցությանը նվիրված ուսումնական դասընթացների շարքը, որն իրականացվեց Խաղաղության Կորպուսի կամավորների կողմից մշակված "NOVUS" ձեռնարկատիրական ծրագրի շրջանակներում:
Դասընթացների շարքի առաջին թեմաները հետևյալն էին՝ «Մարդկային ռեսուրսների կառավարում» և «Առաջնորդություն և թիմի ստեղծում», որոնց շրջանակներում անդրադարձ կատարվեց մարդկային ռեսուրսների կառավարման մակարդակներին ու միջոցներին, գործարար աշխարհում մարդկային կապիտալի կարևորությանը, թիմի ձևավորման գործընթացի և առաջնորդության առանձնահատկություններին և այլն:
Դասընթացի ավարտին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն