ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Երևանում անցկացվեցին EU4BUSINESS միջոցառումները

11/07/2016
linklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

2016թ. հուլիսի 6-ից մեկնարկեցին EU4BUSINESS միջոցառումները: Միջոցառումները կազմակերպել էր East Invest 2-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Հայաստանի երիտասարդ գործատուների միության հետ համատեղ:
Միջոցառումների նպատակն էր պետական-մասնավոր հատված երկխոսության բարելավումը, բիզնեսին աջակցող կառույցների և ֆինանսավորող կազմակերպությունների միջև կապի ստեղծումը: Միջոցառումները վարեցին ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներից հրավիրված փորձագետները:
Վերլուծությունների թեմայով սեմինարը տեղի ունեցավ հուլիսի 6-ին, 8-ին, 9-ին: Սեմինարի ժամանակ քննարկվեցին տարբեր թեմաներ, ինչպիսիք էին շահագրգիռների դաշտի վերլուծությունը,լոբբինգը, ներքին վերլուծություններ և նոու-հաուներ, ինչպես նաև ներկայացվեցին հետազոտողների և վերլուծական կենտրոնների միջև տարբերությունները:
Բիզնեսին աջակցող կառույցների, բիզնես անդամակցության կազմակերպությունների և ՀԿ ներկայացուցիչները մասնակցեցին տարբեր խմբային աշխատանքների, որոնք օգնեցին նրանց ամրապնդել տեսական մասում ձեռք բերած գիտելիքները:
Բիզնեսին աջակցող կառույցների ֆորումը տեղի ունեցավ հուլիսի 7-ին, որտեղ մի շարք դոնոր կազմակերպություններ ներկայացրեցին ներկայումս իրենց կողմից իրականացվող ծրագրերը:
Միջոցառումների ավարտին մասնակիցներին վկայականներ շնորհվեցին:
Share |

Կարդացեք այս բաժնում