2015թ.-ից ՀԵԿԱ և ՀՀ ԿՁՑ նախագահ Լիլիթ Ասատրյանը Կանանց ձեռներեցության միջազգային օրվա WED-Հայաստան դեսպանն է, իսկ ՀԵԿԱ-ն հանդիսանում է Կանանց ձեռներեցության միջազգային օրվա իրականացնողը Հայաստանում:
Կանանց ձեռներեցության միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվեց քննարկում WED-Հայաստան դեսպան Լիլիթ Ասատրյանի և Երևանն ու մարզերը ներկայացնող կին ձեռներեցների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում կին ձեռներեցները վեր հանեցին իրենց հուզող հարցերը և փորձեցին գտնել լուծումներ:
Քննարկմանը հաջորդեց "Կանանց ձեռներեցության դեսպան-2016" մրցանակաբաշխությունը: Կանանց ձեռներեցությունը խրախուսելու համար "Կանանց ձեռներեցության դեսպան-2016" մրցանակին արժանացան՝
- Լուսինե Բարաթյանը - ՀՀ ԿՁՑ անդամ, "LuSia" Ֆուդ և Ֆուրշետ ընկերության ղեկավար
- Լուսինե Մկրտչյանը - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Հանրային կապերի բաժին
- Արև Պետրոսյանը - "ԱրևԱրտ" պատկերասրահի սեփականատեր:
Օրը ամփոփվեց ՀԵԿԱ-ի հիմնած սոցիալական ձեռնարկության կողմից արտադրված "ԼԱՎ" թեյերի համտեսով:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն