ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ամանորին և Սուրբ Ծնունդին նվիրված ՀԵԿԱ-ի ավանդական բարեգործական տոնավաճառը հաջողությամբ կայացավ

21/12/2016
linklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հերթական բարեգործական տոնավաճառը հաջողությամբ կայացավ:
2016թ. դեկտեմբերի 10-ին Երևանի Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուարանոցի 2 սրահներում անսովոր աշխուժություն էր տիրում, ՀԵԿԱ-ի բարեգործական տոնավաճառի մասնակիցներն էին պատրաստում իրենց տաղավարները:
Տոնավաճառին մասնակցում և ՀԵԿԱ-ի ծրագրերին իրենց աջակցությունն էին ցուցաբերում Հայաստանում գործող մի շարք դեսպանատներ և դեսպաններ, մասնավորապես՝ Լիտվայի, Շվեցարիայի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բրազիլիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ տոնավաճառին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Սիրիայից Հայաստան տեղափոխված ձեռներեցներ: Տոնավաճառի մասնակիցների շարքում էին նաև հասարակական կազմակերպություններ, ՀԵԿԱ-ի կողմից հիմնադրված ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ, անհատներ: Տոնավաճառի մասնակիցների շարքում առաջին անգամ ներկայացվում էին նաև ՀԵԿԱ-ի հիմնադրած սոցիալական ձեռնարկությունները «Նուռիկ» կենտրոնը և «ԼԱՎ» թեյերը:
Տոնավաճառի կարևոր բաղադրիչը ներկայացվող յուրահատուկ արտադրանքն էր: Ներկայացվում էին շատ յուրահատուկ ձեռքի աշխատանքներ, ամանորյա նվերներ, խաղալիքներ, զարդեր, կոսմետիկա, կավից, կերամիկայից, փայտից աշխատանքներ, տեղական բուսական թեյեր, զանազան ճաշատեսակներ:
Տոնավաճառի փոքրիկ հաճախորդներին ոգևորությամբ սպասում էին «Ինդիգո» մանկական զարգացման ակումբի մասնագետները, ովքեր երեխաների օրը ևս տոնի էին վերածում:
Ինչպես նշում էին տոնավաճառի մասնակիցները «... օդում մի յուրահատուկ դրական և տոնական շունչ էր զգացվում»:
Ամեն տարվա նման այս տարի ևս Բարեգործական տոնավաճառն ուներ իր յուրահատուկ նպատակը: ՀԵԿԱ-ն իր բարեգործական տոնավաճառների ընթացքում հանգանակած գումարներն ուղղում է մեր երկրում կանանց, երեխաների ու ընտանիքների տնտեսական պայմանների բարելավմանը, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Share |

Կարդացեք այս բաժնում