Ապրիլի 8-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) կազմակերպել էր ավանդական դարձած գարնանային բարեգործական տոնավաճառ՝ նվիրված Ծաղկազարդին և Սուրբ Զատիկին:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի համար բարեգործական տոնավաճառները ունեն երկու հիմնական նպատակ՝
1. խրախուսել հայ վարպետներին, կին արտադրողներին և ստեղծել պայմաններ նրանց աշխատանքները ներկայացնելու համար,
2. հանգանակել գումարներ՝ ՀԵԿԱ-ի ծրագրերն իրականացնելու համար:
Տոնավաճառին մասնակցելու համար հրավիրվել էին ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ, դեսպանատներ, Հայաստանում ապաստան գտած հայրենակիցներ:
Տոնավաճառը ընթացքում հանգանակված գումարը կուղղվեն ՀՀ-ում կանանց ու ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը:
ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ շուրջ 7 տարի է, ինչ ՀԵԿԱ-ն կազմակերպում է նմանատիպ բարեգործական տոնավաճառներ. «Մեր կազմակերպած միջոցառումները մի քնաի նպատակ են հետապնդում՝ խրախուսել մեր երկրի կին արտադրողներին,պրոպագանդել մեր մշակույթը, ազգային ավանդույթները»,- ասաց Լիլիթ Ասատրյանը, հավելեց, որ անցած տարվա ընթացքում ստեղծվել են 12 նոր աշխատատեղ:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն