Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահը և ՀԵԿԱ 2 անդամներ մասնակցեցին 2017թ-ի սեպտեմբերի 10-16 Չեխիայում կայացած Վերապատրաստողների վերապատրաստման ամառային դպրոց-2017-ին։
Ամառային դպրոցի նպատակն էր իրականացնել փորձի փոխանակում և ծանոթանալ դասընթացների վարման արդյունավետ մեթոդներին։
Ընդհանուր առմամբ մասնակցեցին 10 երկիր (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա և Չեխիա) ներկայացնող 30 մասնակից։
8 դասընթացավարներ մասնակիցների հետ կիսեցին իրենց գիտելիքն ու փորձը։
Դասընթացը ներառում էր քննարկումներ, տարբեր վարժություններ, ինչպես նաև այլ ակտիվություն։
Դասընթացի մասնակիցները դարձան Փոինթ (POINT) ցանցի անդամներ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Վիսեգրադ հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարության կողմից։








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն