"Պարզվում է, որ իմ ծառայության գինը ինքնարժեքից ցածր էր",- ասաց Դիլիջանի հյուրատնային բիզնեսով զբաղվող կին գործարար և հյուրատներևից մեկի սեփականատեր Զինա Չիբուխչյանը: Մինչև "Հաջող սկիզբ" ծրագրին մասնակցելը գործարարը կարծել է, թե հաջողությունը պայմանավորված է միայն լրացուցիչ ֆինանսական միջոցների մշտական ներգրավմամբ: "Ամեն տարի գոյատևման համար ես ստիպված եմ լինում վերցնել հավելյալ վարկեր: Սակայն տարեվերջին ես հասկանում եմ, որ իմ բիզնեսում չկա նշանակալից առաջընթաց" ,- ասաց Չիբուխչյանը: Գործարարը երբեք չի մտածել, որ մինչև որևէ ներդրում կատարելը սկսնագ գործարարը պետք է ձեռք բերի հաշվարկներ կատարելու տարրական գիտելիք և հասկանան, թե ինչ միջավայրում է գործելու իր բիզնեսը: Ծրագրի ավարտին Զինա Չիբուխչյանը նշեց. "Այժմ ես ամբողջությամբ համակված եմ գործարար ոգով, որն ինձ ի վերջո մղեց սեփական ուժերով մշակել և ներկայացնել բիզնես ծրագիր": Այս ձեռքբերումը Զինա Չիբուխչյանը և մյուս մասնակիցները միասնաբար վերագրեցին ծրագրին և հատկապես նրանց հետ աշխատող փորձագետների ավյունին:
2009-ի ապրիլի 25-ից մինչև մայիսի 25-ը Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ProSME (ՓՄՁ աջակցություն) ծրագրի օժանդակությամբ` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատն (ԳԱԱՊ) իրականացրեցին "Հաջող սկիզբ" ծրագիրը, որի ավարտին գրանցվեցին ևս մի քանի նմանատիպ հաջողության պատմություններ:
"Հաջող սկիզբ" ծրագիրն ուղղված է սկսնակ գործարարության աջակցությանը և իրականացվում է CEFE (Գիտելիքահեն տնտեսության ստեղծում՝ ձեռնարկությունների կայացման ճանապարհով) մեթոդոլոգիայով: Այդ հասկացության համաձայն` յուրաքանչյուր հասարակության զարգացումը կենսական կապ ունի գիտելիքների վրա հիմնված բիզնեսի վարման հետ: CEFE մեթոդոլագիան ներառում է սկսնակ գործարարների գործնական բիզնես-դասընթաց, ինչպես նաև սկսնակ գործարարներին խորհրդատվության և փոխառությունների տրամադրում:
Ծրագրին մասնակցեցին և իրենց բիզնես-պլանները ներկայացրեցին Դիլիջանում գործող 10 գործարարներից ինը: Գործարարներից վեցը ներկայացրած բիզնես-պլանների հիման վրա Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի (ԳԱԱՊ) Սկսնակ գործարարների աջակցության հիմնադրամից ստացան փոխառություններ: Ներկայացված ինը գործարար նախագծերից 7-ի հեղինակները կին գործարարներ էին: Դա, անշուշտ, մեծ նշանակություն կունենա Դիլիջանի փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում կանանց ներգրավվածության առումով:
Դիլիջան քաղաքի գործարար ոլորտում կանանց դերի բարձրացումը կարելի է համարել ծրագրի ևս մեկ ձեռքբերում:
www.prosme.am








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն