ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն` Armenia Expo-ում

09/09/2009
 
Սեպտեմբերի 4-6-ը Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան մասնակցեց "Armenia Expo" 9-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին: Ցուցահանդեսում Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան ներկայացնում էր “ՀայԿար” ապրանքանիշը:

2009թ. ապրիլին ՀԵԿԱ-ն հիմնադրել է "ՀայԿար" խումբը, որում ընդգրկված են գործազուրկ կանայք Երևանից և Լոռու մարզից: "ՀայԿար" խումբը պատրաստում է զանազան պարագաներ փոքրիկ կտորներից (ափսեի տակդիր, սփռոց, պայուսակների տեսակներ, հեռախոսի/բանալու պատյան, վերմակ, բարձ, փափուկ խաղալիքներ և այլն):
Share |

Կարդացեք այս բաժնում