ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Մեկնարկեց ՙԺամանակն է լինել առաջնորդ՚ ամառային դպրոցը:

22/08/2009
linklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Օգոստոսի 17-ին ՙԳոլդեն Թյուլիփ Երևան՚ հյուրանոցում տեղի ունեցավ ՙԺամանակն է լինել առաջնորդ՚ ամառային դպրոցի հանդիսավոր բացումը:

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Կանանց Գլոբալ Հիմնադրամի օժանդակությամբ:

Ծրագիրին մասնակցում են 18-30 տարեկան 21 աղջիկներ և կանայք` Երևանից և ՀՀ տարբեր բնակավայրերից: Մասնակիցների ընտրությունն իրականացվել է երկու փուլով` հայտերի և հարցազրույցի միջոցով:

Ամառային դպրոցի նպատակն է` ձևավորել և զարգացնել առաջնորդական հմտություններ երիտասարդ կանանց ու աղջիկների շրջանում:

Բացման արարողությանը ներկա էին և մասնակիցներին իրենց ողջույնը հղեցին ՀՀ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը, Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի Կանանց ծրագրերի համակարգող Անահիտ Սարուխանյանը, ՙԿին առաջնորդ՚ Ֆորումի համակարգող խորհրդի անդամ Թամարա Գևորգյանը, ՀԵԿԱ խորհրդի անդամ, հայտնի երգչուհի Ալլա Լևոնյանը:
Հյուրերը, կարևորելով երիտասարդ կանանց դերը մեր երկրում, հաջող ընթացք մաղթեցին ամառային դպրոցի աշխատանքներին:

Բացման արարողությունից հետո ՙԺամանակն է լինել առաջնորդ՚ ամառային դպրոցի 20 մասնակիցները ժամանեցին ՀԵԿԱ գրասենյակ, ուր կեսօրին մեկնարկեցին դպրոցի աշխատանքները:

Ամառային դպրոցի թեմաներն են`

-Քաղաքացիական կրթություն և քաղաքացիական մասնակցություն,
- Կառավարման համակարգ,
- Կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին,
- Կանանց իրավունքները մարդու իրավունքների համատեքստում,
- Ծրագրերի կառավարում,
- Հանրային կապեր և սոցիալական ազդեցություն,
- Արդյունավետ հաղորդակցություն և թիմային աշխատանք,
- Առաջնորդություն,
- Առողջություն և առողջապահություն,
- Կամավորականություն և այլն:

Ամառային դպրոցը ներառում է տարբեր թեմաներով դասընթացներ, քննարկումներ, խաղեր, անհատական և խմբակային աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ հաջողության հասած կանանց և գործիչների հետ:

Ամառային դպրոցը կազմակերպվում է օգոստոսի 17-27-ը: Օգոստոսի 23-ին մասնակիցները կմեկնեն Հանքավան` բնության գրկում շարունակելու ուսուցումը:
Share |

Կարդացեք այս բաժնում