news.am
Երեւանի Սիրահարների այգում, հոկտեմբերի 15-ին, տեղի կունենա «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի մրցանակաբաշխությունը, որը կուղեկցվի գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքույկի շնորհանդեսով եւ նրանց կողմից արտադրվող գյուղմթերքների ցուցահանդեսով:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագիրն ու մրցանակաբաշխությունն իրականացվում է արդեն երրորդ անգամ` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի եւ ՕՔՍՖԱՄ-ի կողմից` ՕՔՍՖԱՄ-ի «ԱՃԵՑՆԵՆՔ» /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող եւ հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ եւ նպաստել տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը միջոց է.
• բացահայտելու այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում սննդի արտադրության (գյուղատնտեսություն, ֆերմերային տնտեսություն) ոլորտում` այսպիսով համայնքի կայուն զարգացման մասը կազմելով:
• ներկայացնելու կին ձեռներեցների` դրական փոփոխությունների բերած/բերող գործունեությունը, ինչպես նաեւ դժվարությունները հաղթահարելու հաջողված օրինակները:
• խրախուսելու էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ եւ օրինակելի ներդրում են կատարել/կատարում իրենց ընտանիքների եւ համայնքների զարգացման ուղղությամբ:
Մրցույթին մասնակցել են կանայք ՀՀ Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերից` ՕՔՍՖԱՄ-ի շահառու համայնքներից:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագիրն ու մրցանակաբաշխությունն իրականացվում է 2012 թվականից: Մինչ օրս գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսի կոչմանն են արժանացել 20 կանայք ՀՀ բոլոր մարզերից, իսկ խրախուսական մրցանակի են արժանացել 6 գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներ, կոոպերատիվին կից գործող 1 կանանց կոմիտե եւ գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող 16 կանայք:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն