Ախթալայում կայացավ Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) սրճարան աշխատաժողովը: Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) սրճարան աշխատաժողովը կլոր-սեղան քննարկում է, որի նպատակն է` նպաստել համայնքների տնտեսական խնդիրների լուծմանը:
Միջոցառմանը ներկա էին Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան և Նեղոց համայնքների ներկայացուցիչները, համայնքների ղեկավարներ և հոգևոր հովիվը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին յուրաքանչյուր համայնքի մրցակցային առավելությունները, սահմանեցին համայնքներում առկա հրատապ խնդիրները, առաջարկեցին դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ, ինչպես նաև քննարկեցին համայնքների տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները:
«Տեղական տնտեսական զարգացման սրճարան աշխատաժողովն անցկացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այս միջոցառման և ծրագրի արդյունքում մշակվելու են նշված համայնքների Տեղական տնտեսական զարգացման մոդելներ, որոնք հետագայում հնարավորություն են տալու մեր աշխատանքային խմբին և համայնքներին այդ մոդելների հիման վրա մշակել հետագա ծրագրեր` հանուն տնտեսության զարգացման»,-նշեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի բյուջեն կազմում է 768.357,95 եվրո: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն